Ես օգնում եմ դառնալ ավելի գեղեցիկ և ինքնավստահ:

— Գևորգ Յուրևիչ, մի քանի տարի առաջ ընդունված էր համարել, որ պլաստիկ վիրաբուժությունը պատկանում է բժշկության էլիտար ոլորտին, և շատերը նույնիսկ չէին էլ երազում վիրահատություն իրականացնելու հնարավորության մասին: Որքանո՞վ է այս խնդիրն արդիական այսօր:

— Պլաստիկ վիրաբուժությունը հիմա էլ էլիտար է համարվում արևմտյան երկրներում, որտեղ վիրահատությունների արժեքը հասնում է աստղաբաշխական թվերի: Մեր երկրում պլաստիկ վիրահատությունների համար միշտ եղել են բավականին մատչելի գներ, և այդ պատճառով պացիենտների հոսքը ոչ միայն չի նվազում, այլև աճում է: Մեզ դիմում են ոչ միայն մեր համաքաղաքացիները, այլև այլ երկրների բնակիչներ, մասնավորապես՝ Ռուսաստանից:

— Ի՞նչ խնդիրներով են պացիենտներն ամենից հաճախ դիմում:

— Ամենից հաճախ պացիենտները դիմում են քթի և ականջների ձևից դժգոհության պատճառով: Քիչ ինվազիվ մեթոդները, ինչպիսիք են շրթունքների մեծացումը հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերներով և բոտուլոտոքսինի ներարկումները, ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում կարճ վերականգնողական շրջանի և վառ արտահայտված արդյունքի պատճառով:

— Գևորգ Յուրևիչ, հաճախ ռինոպլաստիկայի արդյունքն այնպիսին չի լինում, ինչպիսին կցանկանայինք… Էլ չեմ ասում այն մասին, որ բոլոր վիրահատված քթերը նման են լինում իրար, անկախ նրանից՝ նոր քիթը համապատասխանո՞ւմ է դեմքի ձևին, թե՞ ոչ: Ձեր կարծիքով, ո՞րն է խնդիրը:

— Ես նման խնդիր չեմ ունենում: Իմ բոլոր պացիենտները վիրահատությունից առաջ անցնում են փոքրիկ ֆոտոշարք, այնուհետև՝ համակարգչային մոդելավորում, որը հստակ ցույց է տալիս հետվիրահատական փոփոխությունները: Ինչպես մոդելավորման փուլում, այնպես էլ վիրահատության ժամանակ ես միշտ հաշվի եմ առնում դեմքի համաչափությունները, պացիենտի որոշ անհատական առանձնահատկությունները և նույնիսկ նրա բնավորությունը, ինչը, համապատասխանաբար, բացառում է կաղապարվածությունը… Ես ձգտում եմ ստանալ առավելագույնս բնական քթեր:

— Լինո՞ւմ են դեպքեր, երբ դուք մերժում եք պացիենտներին վիրահատության հարցում: Եթե այո, ապա ո՞ր պատճառներով:

— Վիրահատության մերժումը՝ ըստ բժշկական չափանիշների, լինում է հակացուցումների առկայության դեպքում: Պացիենտը մերժում է ստանում նաև այն դեպքում, երբ նրա ցանկությունները չեն համապատասխանում պլաստիկ վիրաբուժության հնարավորություններին:

— Գևորգ Յուրևիչ, իսկ ո՞րն է պլաստիկ վիրաբույժի աշխատանքի հիմնական դժվարությունը:

— Ցանկացած պլաստիկ վիրաբույժի աշխատանքի արդյունքը, ինչպես ասում են, «դեմքին է»: Սխալ լինել չի կարող: Պետք է միշտ ներդնել առավելագույնը: Լավ պլաստիկ վիրաբույժն ունի անհաջող արդյունքների ցածր տոկոս:

— Ո՞ր չափանիշներն եք անձամբ դուք համարում հիմնական պացիենտի համար՝ կլինիկա և բժիշկ ընտրելիս:

— Բոլոր պացիենտներն անցնում են որոշակի փուլեր պլաստիկ վիրաբույժ ընտրելիս:

Հենց սկզբում կատարվում է ողջ հասանելի տեղեկատվության հավաքագրում՝ դա հիմնականում համացանցն է և «բերանացի խոսքը»: Այնուհետև շրջանակը նեղանում է մինչև 2-3 ամենահավանական թեկնածուները: Դրան հաջորդում է այդ վիրաբույժների մոտ խորհրդատվության գրանցումը, և միայն այդ ժամանակ է պացիենտը ընտրում իր պլաստիկ վիրաբույժին: Որոշ պացիենտների համար որոշիչ չափանիշ է հանդիսանում տվյալ վիրաբույժի պահանջվածությունը, մյուսների համար՝ նրա աշխատանքների քանակն ու արդյունքները, երրորդների համար՝ անձնական համակրանքն ու վստահությունը: Լավ է, երբ համընկնում են մի քանի չափանիշներ:

— Դուք վերապատրաստվել եք ԱՄՆ-ի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի կլինիկաներում: Տարբերվո՞ւմ է արդյոք պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում և արտերկրում:

— Գիտական և գործնական առումներով տարբերությունները նվազագույնն են: Հիմնական տարբերությունները տեխնիկական առումով և մենթալիտետի մեջ են, բայց դա առանձին ու երկար զրույցի թեմա է:

— Ի՞նչ սկզբունքներով եք դուք՝ որպես բժիշկ, առաջնորդվում Ձեր աշխատանքում:

— Առավելագույն ներգրավվածություն և ուշադրություն յուրաքանչյուր պացիենտի հանդեպ՝ անկախ իրականացվող միջամտության կամ վիրահատության բարդության աստիճանից: Այն ամենը, ինչ ես անում եմ, անում եմ հանուն պացիենտի: Իմ աշխատանքի իմաստն այն է, որ օգնեմ մարդուն դառնալ գեղեցիկ և պահպանել իր գեղեցկությունը, իսկ դա նշանակում է՝ ձեռք բերել ինքնավստահություն, բարձրացնել ինքնագնահատականը և հաջողության հասնել կյանքում:

— Գևորգ Յուրևիչ, մեր կանանց մեծ մասի մոտ, հատկապես ծննդաբերությունից հետո, առաջանում են քաշի և կազմվածքի հետ կապված խնդիրներ: Օգնո՞ւմ եք արդյոք կանանց հենց այսպիսի խնդիրներով:

— Քաշի շտկմամբ զբաղվում են ոչ թե պլաստիկ վիրաբույժները, այլ դիետոլոգները: Մենք զբաղվում ենք ձևի վերականգնմամբ: Հիմնականում հղիությունից հետո խնդիրներ են առաջանում կրծքի ձևի (պտոզ և ծավալի կորուստ) և որովայնի (մաշկաճարպային գոգնոցի առկայություն և ձգվածքներ) հետ կապված: Կրծքի նախկին ձևը վերականգնելուն կօգնի մամոպլաստիկան (կրծքի մեծացում սիլիկոնե իմպլանտների օգնությամբ) կամ մաստոպեքսիան (կրծքի ձգում): Որովայնի առաջնային պատի ձևը շտկվում է աբդոմինոպլաստիկայի (որովայնի պլաստիկա) միջոցով:

— Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր վիրահատությունից առաջ պացիենտի հետ վստահելի հարաբերությունների հաստատումը:

— Բացառիկ կարևոր է, քանի որ դրանից է կախված վիրահատության արդյունքը, դրա հաջողությունը և, որպես հետևանք, պացիենտի գոհունակությունը սեփական արտաքինից: Վիրաբույժի աշխատանքը չի ավարտվում անմիջապես վիրահատությունից հետո: Շատ պլաստիկ վիրահատություններ պացիենտից պահանջում են համբերության մեծ պաշար հետվիրահատական «այտուցային» շրջանում: Հենց այս շրջանում է պլաստիկ վիրաբույժի կողմից շատ կարևոր պացիենտին բարոյապես աջակցելը:

— Մաղթանքներ մեր կանանց

— Բոլոր ժամանակներում կանանց մեջ գնահատել են առաջին հերթին նրանց նրբագեղությունն ու գեղեցկությունը, աչքերի փայլն ու պայծառ ժպիտը: Մաղթում եմ մեր կանանց միշտ լինել առողջ, կենսախինդ և շրջապատված ամենամոտ մարդկանցով, ովքեր սիրում են ձեզ իրենց ողջ սրտով:

Մարիամ Սամվելյան, «Արմյանկա» ամսագիր

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Արդյո՞ք հայերը վիրահատում են իրենց հետույքը:
Սեպտոպլաստիկա, ցուցումներ և հակացուցումներ
Արդյո՞ք հայերը վիրահատում են իրենց հետույքը:
Սեպտոպլաստիկա, ցուցումներ և հակացուցումներ