DIAMOND BEAUTY CIS (ԱՊՀ) մրցանակի դափնեկիր՝ «Հայաստանի լավագույն պլաստիկ վիրաբույժ», 2014 թ. «Լավագույն պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում Diamond Beauty 2014 մրցանակին Հայաստանից արժանացել է պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յուրիի Եղիազարյանը։
Diamond Beauty Russia մրցանակաբաշխությունը գոյություն ունի 2007 թվականից, և այս տարիների ընթացքում այն մեծ հարգանք է վաստակել: Այն գնահատվում է հաղթողների ընտրության հարցում իր անկողմնակալության և օբյեկտիվության համար:
Diamond Beauty-ի դափնեկիրների թվում միշտ և միայն լավագույններն են: Բաղձալի մրցանակ ստանալը յուրաքանչյուրի երազանքն է, սակայն ամեն տարի այն բաժին է հասնում նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան:
Diamond Beauty Russia փորձագիտական խորհրդի անդամները մարդիկ են, ովքեր գեղեցկության ոլորտում աշխատել են երկար տարիներ:
Նրանք պրոֆեսիոնալներ են, շուկայի վերլուծաբաններ, առաջատար հրատարակությունների խմբագիրներ, որոնց ձեռքերում ամեն օր կուտակվում է beauty ոլորտի իրավիճակի մասին արդիական տեղեկատվությունը: Սա փորձագետների թիմ է, որի որոշումը միշտ արտացոլում է ուժերի օբյեկտիվ դասավորվածությունը:
Մրցանակի հիմնադիրը BCA (Beauty Creative Agency) գործակալությունն է, որին պատկանում են պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ տեղեկատվական պորտալների ցանցը (Vseoplastike, Plastinform, My-surgeon և այլն), կոսմետոլոգիայի, ատամնաբուժության, ֆիթնեսի և կոսմետիկայի կայքերը, PS Promotion գովազդային գործակալությունը, ինչպես նաև Beauty-Teaser և «Пластика-Даром» («Պլաստիկա-Ձրի») նախագծերը:
Diamond Beauty Russia մրցանակի դափնեկիր դառնալը հեղինակավոր է: Սա գեղեցկության ոլորտում բարձրագույն նվաճումների համար տրվող բարձրագույն պարգևն է:
