Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պացիենտի պատմությունը, ում օրինակը ապացուցում է՝ շնչառության վերականգնումը որակապես փոխում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Ստորև ներկայացված է նրա մանրամասն կարծիքը վիրահատությունից մեկ տարի անց:
Պացիենտի կարծիքը
«Ուղիղ մեկ տարի է անցել այն պահից, երբ որոշում կայացրեցի դիմել վիրահատության, որն ըստ էության փոխեց նչ միայն իմ արտաքինը, այլև իմ ամբողջ կյանքը:
Դեռ 11 տարեկանում ես ծանր վնասվածք էի ստացել, ինչից հետո սկսվեցին առողջական հարաճուն խնդիրներ: Ես սկսեցի խլանալ մեկ ականջով, բայց վերջնական կետը դարձավ «էկստրասիստոլիա» ախտորոշումը՝ սրտի ռիթմի լուրջ խանգարումը: Ես ափերով դեղեր էի խմում, բուժվում էի, տրանկվիլիզատորներ ընդունում, որպեսզի ճնշեի մշտական ստրեսը: Իսկ պարզվեց, որ իմ օրգանիզմին պարզապես թթվածին էր պակասում:
Հիշում եմ, թե ինչպես մեկ տարի առաջ քայլում էի կլինիկայի միջանցքներով և չափազանց հուզված էի վիրահատությունից առաջ: Այն բարդ էր, և վերականգնողական շրջանն էլ ինձ համար հեշտ չանցավ: Բայց եթե ինձ հարցնեին՝ արժե՞ր արդյոք: Անկասկած, արժեր:
Իմ կյանքի որակը, ինքնագնահատականը և ներքին վիճակը արմատապես փոխվել են: Ես մոռացել եմ մշտական մրսածությունների մասին, իմ ականջը հիանալի լսում է, իսկ սրտի խնդիրներն ու ռիթմի խանգարումները լրիվ անհետացել են: Բայց ամենաանսպասելին այն է, որ իմ մեջ հսկայական դիմանկայություն է հայտնվել սպորտում: Նախկինում ես չէի էլ կարող մտածել կարդիո-մարզումները կյանքիս մեջ հեշտությամբ ներդնելու մասին, իսկ հիմա դա իրականություն է:
Իմ կյանքը բառացիորեն բաժանվել է «առաջ»-ի և «հետո»-ի: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում և, եթե պահանջվեր, առանց վարանելու նորից կանցնեի այս ճանապարհը»:

