Աչքերը մայրիկինն են, իսկ քիթը՝ Գևորգ Յուրևիչինը: ❤️
Գիպսը հեռացնելու պահը միշտ հուզմունքի գագաթնակետն է: Ուրախության անկեղծ արցունքներ, դողացող ձեռքեր, հայելուն ուղղված անհավատալի հայացք և առաջին ազատ շունչը՝ էմոցիաներ, որոնք հնարավոր չէ կեղծել:
— Դե ինչ, հիմա մոտեցեք հայելուն, նայեք ինքներդ ձեզ:
— Օ՜յ, մայրիկ ջան… Նույնիսկ չեմ հավատում:
— Ինչպե՞ս է ձեզ արդյունքը:
— Բժի՛շկ, այն շատ ավելի լավ է ստացվել, քան ես կարող էի նույնիսկ պատկերացնել:
— Շնչառությունն արդեն վերականգնվո՞ւմ է:
— Այո՛: Օդն արդեն ազատորեն անցնում է, ես նույնիսկ հոտերն եմ նորից զգում: Անչափ շնորհակալ եմ ձեզանից:
— Խնդրեմ: Վայելեք առողջությամբ և եղեք ամենագեղեցիկը:

