Ռինոպլաստիկա, ցուցումներ և հակացուցումներ

(հին հունարեն ῥίς, սեռ․ հոլ․ ῥινός — քիթ + πλαστική — պլաստիկա) բնածին կամ ձեռքբերովի քթի դեֆորմացիաների ուղղումն է:

Ռինոպլաստիկան էսթետիկ վիրահատություն է, որն ուղղված է քթի չափերի կամ ձևի փոփոխմանը: Դրա գլխավոր խնդիրներից մեկը քթի ձևի ներդաշնակ փոփոխությունն է՝ դեմքի անհատական դիմագծերի պարտադիր պահպանմամբ: Քթի պլաստիկան կարող է իրականացվել ինչպես բժշկական ցուցումներով՝ բնածին արատների կամ վնասվածքների դեպքում, այնպես էլ էսթետիկ նկատառումներով, երբ պացիենտին չի գոհացնում քթի ձևը:

Ռինոպլաստիկան ցուցված է հետևյալ դեպքերում՝
  • սապատ քթի մեջքին
  • չափազանց սրված կամ հաստացած քթի ծայր
  • կեռ քթի ծայր
  • քթի չափազանց մեծ երկարություն
  • լայնացած ռունգեր
  • թամբաձև քիթ
  • քթի միջնապատի ծռվածություն
  • քթի բնածին և հետվնասվածքային դեֆորմացիաներ
  • քթային շնչառության խանգարում կամ լիակատար անհնարինություն։
Ռինոպլաստիկայի հակացուցումները
  • մինչև 17 տարեկան հասակ (որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ, օրինակ՝ վնասվածքի դեպքում ռինոպլաստիկան կարող է իրականացվել ավելի վաղ տարիքում)։
  • 65 տարեկանից բարձր հասակ (կապված բարդությունների զարգացման ռիսկի մեծացման, ինչպես նաև վերականգնողական գործընթացների թուլացման պատճառով հյուսվածքների ապաքինման դանդաղեցման հետ)։
  • սրտանոթային համակարգի հիվանդություններ, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և զարկերակային հիպերտենզիա։
  • հղիություն և լակտացիայի շրջան։
  • ատրոֆիկ ռինիտ
  • լյարդի և երիկամների հիվանդություններ
  • շաքարային դիաբետ
  • արյան մակարդելիության խանգարում
  • ֆոլիկուլիտ նախատեսվող վիրահատական միջամտության շրջանում
  • ակնե նախատեսվող վիրահատական միջամտության շրջանում
  • սուր վիրուսային հիվանդություններ
  • ուռուցքաբանական հիվանդություններ
  • հոգեկան հիվանդություններ
  • հեպատիտ B, C
  • ՄԻԱՎ (HIV)

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

«Վախենում եմ, որ վիրահատությունից հետո ամբողջ դեմքս կապտուկների մեջ կլինի»
«Վախենում եմ, որ վիրահատությունից հետո ամբողջ դեմքս կապտուկների մեջ կլինի»