Սեպտոպլաստիկա, ցուցումներ և հակացուցումներ

Սեպտոպլաստիկա

Սեպտոպլաստիկան (լատ.՝ septum — միջնապատ + հին հուն.՝ πλαστική — պլաստիկա) քթի միջնապատի ծռվածության վերացմանն ուղղված վիրահատություն է:

Ի տարբերություն ռինոպլաստիկայի, վիրահատության նպատակը քթի ճիշտ ձևի վերականգնումը չէ, այլ քթային շնչառության բարելավումը:

Եթե պահանջվում է քթի ձևի շտկումը համատեղել սեպտոպլաստիկայի հետ, կատարվում է համալիր վիրահատություն, որը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:

Հակացուցումներ

  • Արյան մակարդելիությունը խանգարող հիվանդությունների, օնկոլոգիական և վարակիչ հիվանդությունների առկայություն, շաքարային դիաբետի ծանր ընթացք,
  • Ներքին օրգանների ծանր ախտահարումներ, հիվանդություններ սրացման փուլում,
  • Կանանց խորհուրդ չի տրվում վիրահատություն կատարել դաշտանային ցիկլի ընթացքում:

Անցկացման փուլերը

Նախավիրահատական շրջան

  • Քթի միջնապատի շտկման վիրահատությունից մեկ շաբաթ առաջ դադարեցվում է ասպիրինի և այլ հակաբորբոքային պատրաստուկների, ինչպես նաև արյունը ջրիկացնող դեղամիջոցների ընդունումը:
  • Վիրահատությունից մեկ կամ երկու օր առաջ հանձնվում են անալիզներ, որոնց թվում են արյան, մեզի ընդհանուր քննությունը, ԷԿԳ-ն և այլն:
  • Արգելվում է սնունդ ընդունել վիրահատությունից 12 ժամից պակաս ժամանակ առաջ: Վիրահատության օրը՝ առավոտյան, չի կարելի ոչինչ ուտել և խմել:

Վիրահատական միջամտություն

Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ (ընդհանուր նարկոզ) և ներառում է քթի խոռոչի ոսկրային և/կամ աճառային հյուսվածքի մի մասի խնայողական հեռացում/վերակառուցում:

Վիրահատության տևողությունը կազմում է 45–60 րոպե և կախված է քթի միջնապատի անհատական կառուցվածքից ու վիճակից:

Արտաքինից ոչ մի կտրվածք չի արվում: Քթի միջնապատի հիմնական մասը թողնվում է քթում, հեռացվում են միայն ծռված հատվածները:

Հետվիրահատական շրջան

  • Սեպտոպլաստիկայից հետո առաջին օրը պացիենտի քթում տեղադրվում են հատուկ հեմոստատիկ սպունգներ, որոնք բացառում են քթային շնչառությունը: Դրանք հեռացվում են վիրահատության հաջորդ առավոտյան: Կարերը ներծծվող են, դրանք հեռացնելու կարիք չկա:
  • Կլինիկայում պացիենտը մնում է 1 օր:
  • Քթային շնչառության վերականգնման շրջանի տևողությունը կազմում է 2-ից 6 շաբաթ:

Սահմանափակումներ

Ուղղված միջնապատով պացիենտը պետք է խուսափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գերսառեցումից և գերտաքացումից 4 շաբաթվա ընթացքում, ինչպես նաև սննդակարգից բացառի ալկոհոլային խմիչքներն ու տաք սնունդը 2 շաբաթվա ընթացքում:

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Ես օգնում եմ դառնալ ավելի գեղեցիկ և ինքնավստահ:
«Իմիջ» հաղորդումը Նաիրա Մկրտչյանի հետ
Ես օգնում եմ դառնալ ավելի գեղեցիկ և ինքնավստահ:
«Իմիջ» հաղորդումը Նաիրա Մկրտչյանի հետ