«Գրացիա» մրցանակ: Լավագույն պլաստիկ վիրաբույժ ռինոպլաստիկայի գծով: Հայաստանի Հանրապետություն: 2017

«Գրացիա» մրցանակն իրավամբ համարվում է ամենահեղինակավոր միջազգային մրցանակը գեղեցկության և առողջության ոլորտում, որակի ճանաչված նշան beauty & health ոլորտում գործող ընկերությունների համար՝ համաշխարհային կինոարդյունաբերության լեգենդար «Օսկարի» նմանությամբ:

Գրացիան լատիներենից բառացիորեն թարգմանվում է որպես գեղեցկություն, հմայք, նրբագեղություն: 2004 թվականին հիմնադրված «Գրացիա» մրցանակն այսօր beauty&health ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, իսկ բաղձալի արձանիկը, որով պարգևատրվում են դափնեկիրները, դարձել է դրա սեփականատիրոջ համընդհանուր ճանաչման խորհրդանիշ: