Մանրամասն հրահանգավորում․ ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել վիրահատությունից առաջ և հետո
Պարտադիր է ընթերցման և/կամ ունկնդրման համար բոլոր պացիենտներին:
Ձայնային տարբերակ․
Վիրահատությունից առաջ
- Վիրահատության նախորդ օրը երեկոյան ժամը 8-ից հետո ոչինչ չուտել, կեսգիշերվանից (ժամը 12-ից) հետո ոչինչ չխմել։
- Վիրահատության առավոտյան չի կարելի ոչինչ խմել և ուտել:
- Վիրահատության գնալիս մի օգտագործեք կոսմետիկա։
- Հեռացրեք ամեն ինչ ձախ ձեռքի բթամատի եղունգից։
- Բոլոր թանկարժեք իրերը և զարդերը թողեք տանը։
- Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ չընդունել ոչ մի դեղամիջոց (այդ թվում՝ վիտամիններ, իմունոստիմուլյատորներ, կենսաակտիվ հավելումներ և այլն)։
- Չծխել վիրահատությունից 3 օր առաջ և 1 ամիս հետո — ծխելը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը և պահպանում այտուցները։
- Ոգելից լմպելիքներն արգելված են վիրահատությունից 1 շաբաթ առաջ և 1 ամիս հետո։
- Նախապատրաստեք այնպիսի հագուստ, որը չի պահանջի հանել կամ հագնել «գլխով», որպեսզի պատահաբար չվնասեք վիրահատված քիթը։
Հետվիրահատական շրջան
Վիրահատությունից հետո․ հիվանդասենյակում կոպերի շրջանում դրվում է սառույց, որը յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ փոխարինվում է նորով՝ կապտուկների և այտուցների առաջացումը առավելագույնս նվազեցնելու համար (ընդհանուր 5 անգամ): Պացիենտը կլինիկայում մնում է մեկ օր և դուրս է գրվում հաջորդ օրը:
Սնունդ և ռեժիմ
- Ջուր խմել կարելի է վիրահատությունից ոչ շուտ, քան 1 ժամ անց, սկզբում քիչ-քիչ, փոքր ումպերով։
- Վիրահատությունից 3-4 ժամ անց կարելի է ընդունել թեթև, փափուկ և ոչ թեժ (ոչ տաք) սնունդ։
- Պետք է խուսափել տաք հեղուկների և տաք ճաշատեսակների ընդունումից վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում:
- Անկողնային ռեժիմը պահպանվում է միայն առաջին օրը վիրահատությունից հետո: Հաջորդ օրը այն չեղարկվում է:
- Քնել միայն թիկնակի վրա պառկած 2 շաբաթվա ընթացքում: Գլխի բարձր դիրքը թույլ կտա նվազագույնի հասցնել դեմքի այտուցվածությունը:
- Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ձեզ թագուհի պատկերացրեք․ բոլոր շարժումներն անում եք դանդաղ, հանգիստ, արժանապատվորեն, քիթը դեպի վեր նայող։ Նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածություն և կտրուկ շարժումներ։
- Հեռախոս, գիրք կամ պլանշետ — ամեն ինչ պահեք քիթը դեպի վեր նայող դիրքով։ Երբ քիթն իջեցնում եք ներքև, ծանրության ուժի ազդեցության տակ այտուցը կուտակվում է քթի հյուսվածքներում։ Ձգտեք հնարավորության դեպքում քիթը միշտ ավելի բարձր պահել։
- Լորձաթաղանթի ճիշտ աշխատանքը վերականգնելու համար ձեր օրգանիզմը չպետք է ջրազրկված լինի: Ուստի անհրաժեշտ է ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմել, սակայն չափազանց շատ ջուր խմել պետք չէ։ Գազավորված հյութերն ու հանքային ջուրն արգելված են մեկ ամիս։
- Ուտել կարելի է ամեն ինչ և մեծ քանակությամբ — ձեր օրգանիզմին անհրաժեշտ են ուժ և էներգիա շուտափույթ վերականգնման համար։ Ուշադրություն դարձրեք, որ սնունդը չպետք է լինի տաք, ինչպես նաև աղի և քաղցր։ Աղի և քաղցր սնունդը պահում է հեղուկը օրգանիզմում և չի թողնում, որ արդեն ձևավորված այտուցները արագ անցնեն։
Ինքնազգացողությունը և դեղորայքը տանը
- Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում ձեր ջերմությունը կարող է բարձրացած լինել։ Սովորաբար երեկոյան այն լինում է ավելի բարձր, առավոտյան՝ մի փոքր ցածր։ Սա օրգանիզմի նորմալ պատասխան ռեակցիան է վնասվածքին։ Մինչև 38 աստիճան ոչինչ անել պետք չէ։ Եթե ջերմությունը բարձրանա 38 աստիճանից, ընդունում ենք ցանկացած ջերմիջեցնող դեղ (օրինակ՝ ասպիրին կամ պարացետամոլ), և ջերմությունը կնվազի։
- Ցավեր վիրահատությունից հետո սովորաբար չեն լինում։ Այնուամենայնիվ, եթե ունեք ցավային զգացողության շատ ցածր շեմ, համբերել և ցավին դիմանալ պետք չէ։ Կատաֆաստ կամ Նիմեսիլ (փոշի փաթեթիկում) — լուծում ենք կես բաժակ տաք ջրում և խմում — ցավը թեթևացնում է 4-6 ժամով։ Օրական կարելի է ընդունել 3 փաթեթիկից ոչ ավելի։
- Քթի տակի պարսատիկաձև վիրակապը, որը ձեզ թարմացրել են դուրսգրումից առաջ, տուն հասնելուն պես կարող եք հանել, եթե քթից արտադրությունը առատ չէ։ Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում քթից հոսելու է լորձ արյան հետ միասին: Մի վախեցեք — դա նորմալ է: Ստերիլ միանգամյա օգտագործման թանզիֆե (մառլյայից) անձեռոցիկներով զգուշորեն չորացրեք քիթը, որպեսզի չվնասեք կարերը:
Տանը, կլինիկայից դուրս գրվելուց հետո, օգտագործում եք երկու դեղամիջոց հաբերի տեսքով — Զինատ և Ֆլուկոնազոլ։ Սրանք հակաբիոտիկ և հակասնկային դեղամիջոցներ են։
- Զինատ (250 մգ) խմում եք 1-ական հաբ օրական 2 անգամ՝ 5 օրվա ընթացքում։
- Ֆլուկոնազոլ (150 մգ) խմում եք, որպեսզի աղիների հետ խնդիրներ չլինեն։ Այսօր երեկոյան մեկ պատիճ (կապսուլա)։ 5 օր անց՝ հակաբիոտիկի վերջին հաբից հետո, ևս մեկ պատիճ։ Անկախ սննդի ընդունումից։
Վաղվանից այսօրվա դեղերին ավելանում են 2 լրացուցիչ կետ՝ մաքրում ջրածնի պերօքսիդով (ջրածնի պերօքսիդ) և Լիոտոն գել (միայն կապտուկների առկայության դեպքում):
- Պերօքսիդով մաքրումն իրականացվում է օրական 1 անգամ՝ առավոտյան։ Վերցնում եք 3%-անոց ջրածնի պերօքսիդ և ականջի փայտիկ։ Թաթախում եք փայտիկը պերօքսիդով շշի մեջ կես րոպեով (որպեսզի բամբակը հասցնի լավ ներծծվել) և շատ արագ (ընդամենը 2-3 վայրկյանում) մաքրում եք կարերը չորացած արյունից։ Երկար ժամանակ մաշկը պերօքսիդով մշակել չի կարելի — քիմիական այրվածք կլինի։ Եթե պերօքսիդով մաքրելուց հետո նկատեք այտուցվածություն և կարմրություն — այլևս պերօքսիդից և փայտիկներից մի օգտվեք։ Երբ մեկ շաբաթ անց գաք վիրակապության, մենք ինքներս ամեն ինչ կմաքրենք։
- Լիոտոն 1000 գելը (օգտագործվում է միայն այն դեպքում, եթե տեսնում եք կապտուկներ) ազդում է 12 ժամ, ուստի այն օգտագործում ենք առավոտյան 10:00-ին և երեկոյան 22:00-ին։ Քսում ենք բարակ շերտով միայն կապտուկների վրա։ Զգույշ եղեք, որպեսզի գելը չընկնի աչքերի մեջ։ Գելը մաշկի վրա չորանում է դեղնավուն երանգով փայլուն թաղանթի տեսքով։ Գելի հաջորդ քսումից առաջ պարտադիր լվանում ենք թաղանթը տաք ջրով թացացրած և քամած բամբակյա սկավառակով, այնուհետև պարտադիր չորացնում մաշկը։ Օգտագործում ենք գելը մինչև կապտուկների ամբողջական անհետացումը։
Կարերի հեռացում և քթի խնամք
Ուղիղ վիրահատությունից մեկ շաբաթ անց, ժամը 10:00-ին եկեք վիրակապության: Այն տևում է 5-10 րոպե, որից հետո կարող եք գնալ ուր ցանկանաք և ցանկացած տրանսպորտով:
Վիրակապությունից հետո (վիրահատությունից մեկ շաբաթ անց)․
- Չենք դիպչում քթին մեկ օրվա ընթացքում, որպեսզի նոր հեռացված կարերի միջով վարակ չանցնի:
- Քթին դիպչել, լողանալ, լվացվել կարելի է վիրակապության հաջորդ օրը:
- Լողանում ենք արագ և առանց շատ տաք ջրի: Չի կարելի շոգեհարել (գոլորշահարել) քիթը առաջիկա ամսվա ընթացքում վիրահատությունից հետո, քանի որ այտուցի մեծ մասը նվազում է հենց առաջին ամսում:
- Քթի ներսում՝ քթի միջնապատի վրա, մենք հատուկ թողնում ենք մի քանի կարեր, որոնք լիովին անվտանգ են և ոչ մի կերպ չեն զգացվում պացիենտի կողմից: Քթի ներսում օգտագործվող բոլոր կարերը ներծծվող են (3-6 ամիս ժամկետով): Այս կարերին հետևելը, դրանց դիպչելը, քաշքշելը, պոկելը, կտրելը և այլն ԱՐԳԵԼՎԱԾ Է:
Քթի լվացում (Ակվալոր և «Բուրատինոյի մեթոդ»)
Վիրակապության հաջորդ օրվանից սկսում ենք լվանալ քիթը օրական ոչ պակաս, քան 3-4 անգամ Ակվալոր Ակտիվ-սոֆտ պատրաստուկով:
Ուշադրություն: Քիթը մաքրելուց առաջ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը օճառով, որպեսզի վարակ չանցնի:
- Քթի լվացումը կատարում ենք մարմնի ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած): Գլուխը պետք է մի փոքր թեքված լինի առաջ: Հետևեք, որպեսզի գլուխը հետ նետված չլինի:
- Սեղմեք ծայրադիրին (նասադկային) և պահեք 2-3 վայրկյան:
- Այնուհետև հեռացրեք լվացող հեղուկի մնացորդները մաքրելով քիթը Բուրատինոյի մեթոդով:
Բուրատինոյի մեթոդ․ Աջ ձեռքի բթամատով ներքևից փակում ենք աջ ռունգը, որպեսզի դրա միջով օդ չանցնի։ Կողքից չենք սեղմում, որպեսզի քթի ծայրը չձևափոխվի, հենց ներքևից։ Մյուս ռունգով, դանդաղ և թույլ, մաքրում ենք քիթը։ Նույնն անում ենք ձախ կողմից։
Դանդաղ և թույլ — Բուրատինոյի մեթոդի հիմնական սկզբունքներն են։ Ուժեղ և կտրուկ մաքրել քիթը պետք չէ։ Ճիշտ մաքրումից հետո դուք չպետք է ունենաք արյան թարմ հետքեր և քթի ավելի մեծ փակվածություն։
Քթի անբավարար մաքրման դեպքում 2-3 շաբաթ անց կնկատեք վատ հոտ։ Այդ դեպքում անհապաղ կապվեք ինձ հետ: Վիրահատությունից հետո առաջիկա 1 տարվա ընթացքում քթի մաքրման միակ ճիշտ եղանակը Ակվալորն է և Բուրատինոյի մեթոդը:
Վիբրոցիլ պատրաստուկ (պահուստային)
Նշանակումների վերջին պատրաստուկը Վիբրոցիլն է (քթի կաթիլներ): Սա պահուստային պատրաստուկ է: Այն պետք է օգտագործել միայն քթի փակվածության առկայության դեպքում:
- Կաթեցնում ենք պառկած դիրքում (փաթեթավորման մեջ ներառված է կաթոցիկ) յուրաքանչյուր ռունգի մեջ ուղիղ 3 կաթիլ օրական 3 անգամ միայն 1 շաբաթվա ընթացքում:
- Պատրաստուկն ուժեղ է և կախվածություն է առաջացնում։ Երկար օգտագործել այն չի կարելի։
- Հատուկ ցուցումներ․ Աջ ռունգի մեջ կաթեցնելուց հետո գլուխը թեքում ենք աջ և մի փոքր բարձրացնում, որպեսզի դեղամիջոցը տարածվի։ Կաթեցնում ենք ձախ ռունգի մեջ — գլուխը թեքում ենք ձախ և մի փոքր վեր։
Դեղատնից գնելու դեղերի ցանկ․
- Զինատ, 250 մգ, 10 հաբ
- Ֆլուկոնազոլ, 150 մգ, 2 պատիճ
- Ակվալոր Ակտիվ-սոֆտ
- Վիբրոցիլ, քթի կաթիլներ
- Լիոտոն 1000
- Ջրածնի պերօքսիդ, 3%
- Ականջի փայտիկներ
- Ստերիլ թանզիֆե (մառլյայից) անձեռոցիկներ, նվազագույնը 3-4 տուփ
Հիգիենա և կոսմետիկա
- Արագ ցնցուղ ոչ շատ տաք ջրով հնարավոր է արդեն վիրահատությունից հետո երկրորդ օրը, սակայն քթի վիրակապը պետք է մնա չոր:
- Մազերը կարելի է լվանալ 3-րդ օրվանից՝ գլուխը հետ թեքելով, ինչպես վարսավիրանոցում։
- Կոսմետիկա կարելի է օգտագործել վիրահատությունից 7 օր անց:
- Կոսմետիկ ընթացակարգեր (պիլինգ, ֆոտոերիտասարդացում և այլն) կարելի է իրականացնել ռինոպլաստիկայից առնվազն 6 ամիս անց:
Նախազգուշացումներ և սահմանափակումներ
- Փորձեք պաշտպանել քիթը տարբեր վնասվածքներից:
- Խուսափեք բարձր ակտիվությունից, ծանրաբեռնվածությունից և մարմնի թեքումներից (ուժեղացնում են այտուցները):
- Սպորտով զբաղվելը և ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարելի է վերսկսել միայն 2 ամիս անց:
- Բացառել տաք լոգանքները, բաղնիքները, սաունաները, չմեկնել տաք կլիմայով երկրներ 2 ամսվա ընթացքում:
- Չի կարելի արևայրուք ընդունել և այցելել աղյուտ (սոլյարի) 2 ամսվա ընթացքում:
- Ոչ մի դեպքում չի կարելի ոգելից խմիչք ընդունել մեկ ամսվա ընթացքում:
- Չի կարելի ակնոց կրել ռինոպլաստիկայից հետո 6 ամսվա ընթացքում:
- Կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ քթի պլաստիկայից հետո 6 ամսվա ընթացքում:
Լուսանկարչական հաշվետվությունների ուղարկման ժամանակացույց
- Վիրահատությունից մեկ շաբաթ անց
- Այնուհետև յուրաքանչյուր ամիս մինչև 6 ամիսը
- Այնուհետև վիրահատությունից 9 ամիս և 1 տարի անց
2 լուսանկարչական հաշվետվություն բաց թողնելու դեպքում բժիշկն լիարժեք իրավունք ունի հանելու իրենից պատասխանատվությունը քթի վերջնական ձևի համար:
Վիրահատությունից 6 ամիս և 1 տարի անց իրականացվում են անվճար տեսազննումներ (WhatsApp տեսազանգ):
Լուսանկարները (6 լուսանկար, ինչպես մոդելավորման ժամանակ) ընդունվում են ՄԻԱՅՆ էլեկտրոնային փոստով հետևյալ հասցեով՝ info@nose.am։ Ոչ մի սելֆի:
Կարևոր է:
Հիշեք, որ ռինոպլաստիկան ամենաբարդ պլաստիկ վիրահատություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է ծայրահաստիճան պատասխանատվությամբ մոտենալ այս կանոններին և խորհուրդներին: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ և մի լսեք հարազատների կամ ընկերների խորհուրդները: Ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի ձեզ վիրահատած բժշկի հետ:
Կոնտակտներ․
- (!) Խնդրում եմ ինձ չգրել Instagram-ում, հաղորդագրությունները շատ են — բաց եմ թողնում:
- Բոլոր հարցերը — էլեկտրոնային փոստով՝ info@nose.am
- Շտապ կապի համար (WhatsApp)՝ +7 967 055 0022











































































































































































