Ռինոպլաստիկա՞, թե՞ քթի ոչ վիրահատական պլաստիկա. ո՞րն է ավելի լավ:

«Հաճախ եմ մտածում ռինոպլաստիկայի մասին, քանի որ չեմ հավանում քթիս ձևը: Ես վախենում եմ վիրահատությունից և լսել եմ, որ քիթը կարելի է փոխել ներարկումների կամ թելերի միջոցով: Խնդրում եմ պատմել, թե ինչ դրական և բացասական կողմեր ունի ոչ վիրահատական ռինոպլաստիկան»:

— Marieclaire.ru-ի ընթերցող, 37 տարեկան

Փորձագետի պատասխանը.

Ժամանակակից բժշկությունն ունակ է դեմքը փոխել անճանաչելիության աստիճանի: Կանանց և տղամարդկանց շրջանում ամենատարածված վիրահատություններից մեկը ռինոպլաստիկան է: Շատ հայտնիներ դիմել են վիրահատական միջամտության՝ իդեալական քիթ ունենալու համար. Ռիհաննա, Էմբեր Հարդ, Վիկտորյա Բեքհեմ, Էշլի Սիմփսոն, Նիկոլ Քիդման, Ջենիֆեր Էնիսթոն, Քեմերոն Դիազ, Մեգան Ֆոքս:

Ռինոպլաստիկայի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ և առասպելներ են պտտվում: Շատերը վախենում են ցավից, անզգայացումից, վերականգնողական բարդ շրջանից և այնպիսի արդյունքից, որը կարող է դուր չգալ: Բացի այդ, ցանկացած վիրահատություն պահանջում է պացիենտի հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստություն: Հենց այդ պատճառով ոմանք ընտրում են, իրենց կարծիքով, ավելի անվտանգ պլաստիկա կոսմետոլոգի մոտ: Բայց արտաքինի արմատական փոփոխության ոչ վիրահատական մեթոդները հարուստ են տհաճ հետևանքներով՝ կուրություն, քթի աճառային և ոսկրային հյուսվածքների քայքայում, նեկրոզի առաջացում:

Իր անատոմիայի պատճառով քիթը բարդ հատված է ներարկումների համար: Այն բաղկացած է աճառային մասից, փափուկ հյուսվածքներից և մկաններից: Արյան մատակարարման բարդ համակարգի շնորհիվ անոթները սերտորեն հարում են միմյանց: Անփորձ մասնագետը կարող է վնասել պացիենտին անորակ դեղամիջոցով կամ դրա սխալ ներմուծմամբ: Ոչ վիրահատական պլաստիկան ունի շատ ավելի շատ թերություններ, քան առավելություններ, ինչի մասին կպատմեմ ավելի մանրամասն.

Ներարկումային ռինոպլաստիկա

Կոսմետոլոգը մաշկի տակ ներարկում է գելային լցոնիչ (ֆիլլեր), որպեսզի ստանա քթի ցանկալի ձևը: Նման միջամտություն հաճախ իրականացվում է, երբ պացիենտը ցանկանում է ազատվել սապատիկից (горбинка):

Այս մեթոդն ունի մի շարք էական թերություններ: Պրեպարատներն օգնում են ստեղծել քթի իդեալական ձև, բայց միևնույն ժամանակ զգալիորեն մեծացնում են դրա չափը: Դեմքի բնական համամասնությունները խախտվում են, և այդ ժամանակ արդյունքը դառնում է տհաճ անակնկալ:

Ռինոպլաստիկա՞, թե՞ քթի ոչ վիրահատական պլաստիկա. ո՞րն է ավելի լավ:

Լիպոլիտիկներ

Պրոցեդուրան նախատեսում է այնպիսի նյութերի օգտագործում, որոնք ազդում են ճարպային հյուսվածքի և ջրաաղային հաշվեկշռի վրա: Քթի չափերն այս դեպքում իսկապես փոքրանում են, բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Հաճախ կոսմետոլոգները պլաստիկայի համար օգտագործում են «հեղինակային կոկտեյլներ» այնպիսի բաղադրիչներից, որոնց նշանակությունը ոչ մի կապ չունի ռինոպլաստիկայի հետ: Օրինակ՝ հորմոնալ դեղամիջոցներից: Բժշկության մեջ դրանք օգտագործվում են խիստ հետվիրահատական սպիների բուժման նպատակով: Եթե պրեպարատը հայտնվի աճառի մակերեսին շատ մոտ, այն կսկսի լուծվել: Այդ դեպքում պացիենտն ունի վտանգ՝ ստանալու «փլված» քիթ: Դա հնարավոր է ուղղել միայն վիրահատական ճանապարհով:

Հաճախ պացիենտները չգիտեն, թե ինչ նյութ և ինչ քանակությամբ է ներարկվում կոսմետոլոգի կողմից: Անհնար է ճշգրիտ կանխատեսել դեղամիջոցի ազդեցության տրամագիծը և խորությունը: Լավագույն դեպքում պացիենտը պարզապես փոփոխություններ չի նկատի:

Շտկում թելերով

Այս տեխնիկայով կոսմետոլոգները «կարճացնում» են քիթը, բարձրացնում դրա ծայրը և վիզուալ հարթեցնում մեջքը: Պրոցեդուրայի ցուցումներն են՝ ծայրի իջեցում, տարիքային պտոզ, լայն ծայր:

Թելերը ներմուծվում են միկրոծակումների միջոցով՝ անհրաժեշտ հատվածները ձգելու համար: Բայց միմիկական ակտիվության և ձգողականության ուժի ազդեցության տակ թելերը կտրվում են քթի հյուսվածքների հաստության մեջ: Հետագայում դա խիստ բարդացնում է իրական վիրահատության անցկացումը, եթե պացիենտն այնուամենայնիվ ընտրում է վիրահատական շտկում:

Ոչ վիրահատական պլաստիկայի արդյունքների երկարակեցությունը և դրա հնարավորությունները

Բացի անվտանգության բացակայությունից, քթի կոսմետոլոգիական շտկումն ունի նաև այլ թերություններ: Դրա հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մասնագետը չի կարողանա արմատապես փոխել քիթը, այլ միայն կշտկի աննշան թերությունները՝ մանր անհարթություններ, փոքրիկ սապատիկ, ասիմետրիա: Քիթը զգալիորեն փոքրացնելը և դրա ձևը փոխելը, հիմքը կարճացնելը, աճառային հյուսվածքի քանակը փոխելը, քթի թևերը նեղացնելը հասու է միայն վիրաբույժին:

Ֆիլլերների էֆեկտը սովորաբար տևում է 12 ամիս (լինում է, որ մի քանի տարի անց գելն այդպես էլ չի ներծծվում): Թելերինը՝ 1-ից մինչև 5 տարի՝ կախված նյութից: Մեկը մնում է քթում ընդմիշտ, մյուսը՝ ժամանակի ընթացքում անհետանում է: Երկրորդ դեպքում քիթը վերադառնում է իր նախկին ձևին, ուստի ցանկության դեպքում անհրաժեշտ է կրկնել պրոցեդուրան: Երբ պացիենտը պատրաստ չէ վիրահատությանը և վստահ չէ դրա անհրաժեշտության հարցում, ֆիլլերներն օգնում են ժամանակավորապես հարմարվել դեմքի նոր դիմագծերին և տեսնել՝ արդյոք իրեն դուր են գալիս փոփոխությունները:

Ռինոպլաստիկա՞, թե՞ քթի ոչ վիրահատական պլաստիկա. ո՞րն է ավելի լավ:

Ինչպե՞ս չվախենալ ռինոպլաստիկայից:

Ցանկացած վիրահատական միջամտություն լուրջ պրոցեդուրա է: Պացիենտը պետք է մանրակրկիտ պատրաստվի ռինոպլաստիկային՝ վերլուծի ցուցումները և հնարավոր հետևանքները, ինչպես նաև ընտրի գրագետ վիրաբույժի: Դա արդեն իսկ հաջողության գրավականն է:

  • Բժշկի ընտրություն: Ուշադրություն դարձրեք նրա կրթությանը, որակավորման բարձրացման հավաստագրերին, պորտֆոլիոյին, կարծիքներին: Հնարավորության դեպքում գրանցվեք խորհրդատվության մասնագետի մոտ և կատարեք նոր քթի մոդելավորում: Որակավորված վիրաբույժը կկարողանա կանխատեսել վիրահատության արդյունքը 90%-ով և կօգնի ընտրել քթի առավելագույնս ներդաշնակ ձևը:
  • Նախնական հետազոտություններ: Դրանց մոտեցեք պատասխանատվությամբ: Վիրահատությունից առաջ անհրաժեշտ է կատարել քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա, ինչպես նաև հանձնել մի շարք անալիզներ: Բժիշկը պետք է ամբողջությամբ տեղյակ լինի ձեր առողջական վիճակի և օրգանիզմի անհատական առանձնահատկությունների մասին: Դա թույլ կտա խուսափել ալերգիկ ռեակցիաներից և այլ տհաճ անակնկալներից:
  • Հոգեբանական տրամադրվածություն: Կարևոր է հասկանալ, որ վիրահատությունից հետո ստիպված կլինեք համբերությամբ և ըմբռնումով վերապրել ժամանակավոր դիսկոմֆորտը: Քթի այտուցվածությունը և խցանումը չպետք է խուճապի կամ դեպրեսիայի պատճառ դառնան: Երբ պացիենտն ի սկզբանե դրական է տրամադրված, ռինոպլաստիկան հաջող է անցնում:

Ոչ վիրահատական պլաստիկան կախարդական հաբ չէ, այն ունի սահմանափակ հնարավորություններ և լայնածավալ հետևանքներ առողջության և ընդհանուր արտաքին տեսքի համար: Ռինոպլաստիկան, ընդհակառակը, ավելի հուսալի և փորձված տարբերակ է: Գլխավորը դրան պատասխանատվությամբ մոտենալն է, և այդ դեպքում արդյունքը կուրախացնի ձեզ ողջ կյանքում:

Գևորգ Եղիազարյան

Գևորգ Եղիազարյան
Պլաստիկ վիրաբույժ, «Հայաստանի լավագույն պլաստիկ վիրաբույժ» մրցանակի դափնեկիր

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Հետվիրահատական շրջան (թերմոպլաստիկ՝ գիպսի փոխարեն)
Հայտնիներ, ովքեր հաջողված ռինոպլաստիկա են արել. պլաստիկ վիրաբույժի ակնարկ
Հետվիրահատական շրջան (թերմոպլաստիկ՝ գիպսի փոխարեն)
Հայտնիներ, ովքեր հաջողված ռինոպլաստիկա են արել. պլաստիկ վիրաբույժի ակնարկ