Հետվիրահատական շրջան (թերմոպլաստիկ՝ գիպսի փոխարեն)

Սովորական գիպսի փոխարեն՝ հատուկ պերֆորացված թերմոպլաստիկ

Կոտրվածքների ժամանակ գիպսային շաղախի կիրառումը հիշատակվում է դեռևս IX-XI դարերի արաբ գիտնականների աշխատություններում։ Այնուամենայնիվ, առաջընթացը կանգ չի առնում։ Ռինոպլաստիկայի եզրափակիչ փուլը ֆիքսող կապանի տեղադրումն է։

Հնաոճ գիպսի փոխարեն այժմ օգտագործվում է տարբեր գույների ինքնակարծրացող պերֆորացված թերմոպլաստիկից պատրաստված կապան։

Աղջիկների համար տեղադրվում են վարդագույն կամ մանուշակագույն կապաններ, իսկ տղամարդկանց բաժին են հասնում կապույտները։

Ստանդարտ գիպսե կապանն ունի մի շարք թերություններ, որոնցից զերծ է թերմոպլաստիկե կապանը․

  • Զգայուն և/կամ յուղոտ մաշկ ունեցող պացիենտների համար սովորական գիպսի տեղադրումը, որը, ի տարբերություն պերֆորացված թերմոպլաստիկի, չի շնչում, հանգեցնում է քթի վրա պզուկների առաջացմանը։
  • Այտուցների կտրուկ նվազման դեպքում սովորական գիպսը, չունենալով ճկունություն, հաճախ սահում է քթից և չի կատարում քթի ոսկրերի ու փափուկ հյուսվածքների ֆիքսման իր գործառույթը։ Այս դեպքում պարտադիր է դառնում նոր գիպսի կրկնակի տեղադրումը։ Իսկ դա պացիենտի համար ավելորդ տհաճ միջոցառում է, որից հեշտությամբ կարելի է խուսափել։

Թերմոպլաստիկից ֆիքսող կապանի տեղադրման դեպքում կարելի է մոռանալ գիպսի արտահերթ տհաճ փոխարինումների մասին։

Թերմոպլաստիկը լինում է երկու տեսակի՝ էժան (բարակ) և ավելի թանկ (այն երկու անգամ ավելի հաստ է)։ Ես օգտագործում եմ թանկարժեք թերմոպլաստիկ, որը լրացուցիչ ամրանավորվում է ևս մեկ շերտով, ինչը բացառում է դրա անջատումը կամ տեղաշարժը նույնիսկ շատ ուժեղ այտուցների դեպքում։

Թերմոպլաստիկե կապանը քթի վրա մնում է 1 շաբաթ։


Հիպոալերգիկ թղթե սպեղանիներ

Քթի մաշկին (թերմոպլաստիկե գիպսի տակ) փակցվում են 3M ընկերության հիպոալերգիկ «շնչող» սպեղանիները, որոնք թույլ են տալիս շատ մանրակրկիտ վերահսկել քթի ծայրի և միջին հատվածի վերականգնված տարրերի ֆիքսումը։


Սպունգների և տամպոնների փոխարեն՝ սիլիկոնե սպլինտներ օդատար խողովակներով

Շատ պացիենտներ վախենում են վիրահատության հաջորդ առավոտյան հեմոստատիկ սպունգների հեռացումից (իսկ տամպոնների մասին կարելի է ընդհանրապես մոռանալ)։ Իմ պացիենտները վիրակապարան են այցելում միայն վիրահատությունից մեկ շաբաթ անց։

Անմիջապես վիրահատությունից հետո պացիենտն արդեն շնչում է քթով։

Իմ զննումից հետո բուժքույրը հեռացնում է քթի բարակ խողովակները (լիովին անցավ) և երակային կաթետերը։ Վե՛րջ։ Այժմ անհրաժեշտ է կարդալ մանրամասն հրահանգը (դրա հղումն ուղարկվում է բոլոր պացիենտներին վիրահատության հերթագրվելիս) և ճշգրտորեն կատարել այն։

Ուղիղ մեկ շաբաթ անց պացիենտը գալիս է ընդամենը մեկ վիրակապության, որը տևում է 5-10 րոպե։ Վիրակապությունից անմիջապես հետո կարելի է մեկնել ուր ցանկանաք և ցանկացած տրանսպորտով։

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Ռինոպլաստիկա՞, թե՞ քթի ոչ վիրահատական պլաստիկա. ո՞րն է ավելի լավ:
Ռինոպլաստիկա՞, թե՞ քթի ոչ վիրահատական պլաստիկա. ո՞րն է ավելի լավ: