Վստահություն վարպետությանը և փորձին

Որոշեցի այսպիսի մի փոքրիկ Ձոն գրել պլաստիկ վիրաբույժ Գևորգ Եղիազարյանին Երևանից:

Հիմնականում կարծիքներ գրում են նրանք, ում վիրահատել են:
Իսկ իմ կարծիքը մի փոքր կտարբերվի ընդհանուր հոսքից, քանի որ այն գրելու է պացիենտներից մեկի մայրը:

Բանն այն է, որ դստերս հոր կողմից բնությունն ու ժառանգականությունը պարգևել էին նրան դեմքի գեղեցիկ դիմագծեր, բայց նաև բնորոշ կովկասյան քիթ, որը ժամանակի ընթացքում ավելի արտահայտիչ էր դարձել: Այն չէր փչացնում դստերս և գուցե նրան որոշակի յուրահատկություն էր հաղորդում: Բայց ես սկսեցի նկատել, որ այդ յուրահատկությունը նյարդայնացնում է դստերս…

Անկեղծ ասած, ինձ էլ սկսեց թվալ, որ դստերս բնավորությունը նույնպես սկսել է համապատասխանել կովկասյան արտաքինի այդ խստությանն ու որոշակի իշխանատենչությանը…

Այնպես որ, ես առաջինն էի, որ սկսեցի Համացանցի տիրույթում լավ, ոչ, լավագույն պլաստիկ վիրաբույժին փնտրել դստերս համար: Մոսկովյան հայտնի մասնագետները մեր գրպանի համար չէին, և, անկեղծ ասած, ինձ առանձնապես դուր չէր գալիս նրանց աշխատանքը. ակնհայտորեն նկատվում էր բժշկի ձեռագիրը, և քթերը գրեթե բոլորը փոսիկով էին ու բավականին խիստ փոխում էին արտաքինը: Գուցե փոսիկով քթերը պացիենտների ցանկությունն էին, և վիրաբույժներն այստեղ մեղավոր չէին:

Քանի որ դստերս հայրը Հայաստանից էր, ես ուշադրություն դարձրի հայ վիրաբույժների վրա, մանավանդ որ նրանք ունեն աշխատանքի յուրահատուկ առանձնահատկություն, այն է՝ կովկասյան քթերի հետ աշխատելը… Շաբաթներ շարունակ ես համացանցում կարդում էի ռինոպլաստիկայի մասին, դիտում աշխատանքների պատկերասրահները, կարդում կարծիքները, հիանում և սարսափում էի, նույնիսկ գիշերները սկսեցի ռինոպլաստիկայի մասին երազներ տեսնել:

Այնպես որ, ես շատ մտածված էի գնում դեպի նպատակը: Եվ վերջապես ընտրեցի վիրաբույժ Գևորգ Եղիազարյանին: Իսկ այժմ կգրեմ, թե ինչու:

Նախ՝ նա ունի գերազանց, հարմարավետ կայք համացանցում, որը պատասխանում է բոլոր հարցերին և հաշվի է առնում ռինոպլաստիկայի և այլ պլաստիկ վիրահատությունների բոլոր նրբերանգները: Արդեն իսկ կայքը հիշեցնում էր իդեալականորեն կազմակերպված, անթերի մաքուր, առանց ավելորդ գործիքների, բայց միևնույն ժամանակ շատ ֆունկցիոնալ «վիրահատարան», որտեղ մշտապես ներկա է ինքը՝ վիրաբույժը:
Երկրորդ՝ շատ ընդունելի գներ և վճարման հարմար եղանակ, և հարմարավետ, ժամանակակից կլինիկա՝ բոլոր հնարավոր անալիզների համար անհրաժեշտ սենյակներով:
Երրորդ, որն ամենակարևորն է, հենց վիրաբույժի անհատականությունն է: Բավականին մեծ փորձ ունեցող և բազմաթիվ երկրներում հենց որպես պլաստիկ վիրաբույժ վերապատրաստումներ անցած վիրաբույժ, ով ունի իր աշխատանքների հետաքրքիր, բազմազան պատկերասրահ, որոնց վրա հստակ երևում է, որ վիրահատությունները նոր են արվել (առանց որևէ ֆոտոշոփի, որով մեղանչում են որոշ այլ վիրաբույժներ, որոնց պատկերասրահում անհասկանալի է՝ արդյոք վիրահատությունն արդեն արվել է, թե դա մոդելավորված լուսանկար է): Շատ կարևոր է նաև այն համակրանքը, որն առաջանում է վիրաբույժի հանդեպ:

Ես անմիջապես ուշադրություն դարձրի վիրաբույժի շատ ուշադիր, մի փոքր կատակախառն աչքերին և նրա խելացի, գեղեցիկ, ուժեղ՝ վիրաբույժի իսկական ձեռքերին, որոնց կարելի է վստահել դեմքի վրայի ամենակարևորը՝ սեփական քիթը:

Ես մի փոքր կատակում եմ, բայց չէ՞ որ բոլորդ կհամաձայնեք ինձ հետ, որ քիթը շատ կարևոր է կնոջ և աղջկա համար, ինչպես նաև տղամարդու համար… արդյո՞ք դա չէ պատճառը, որ բոլորդ այստեղ եք, հիմա կայքում կարդում եք կարծիքներ և փնտրում ձեր վիրաբույժին:

Կարող եմ հավաստիացնել, որ գովազդ չեմ անում այս վիրաբույժին, բայց պետք է խոստովանեմ, որ Գևորգ Եղիազարյանը Հրաշագործ է, ով Հրաշք է արարում: Իսկ մնացած ամեն ինչ արդեն արեց ինքը՝ իմ դուստրը…. նա համացանցում կարդաց ռինոպլաստիկայի մասին, նորից ուսումնասիրեց այլ վիրաբույժների և նորից վերադարձավ իմ ընտրությանը… և ի վերջո, նա պետք է համաձայնվեր ինձ հետ, որ իր մայրը չէր կարող սխալվել, և որ կարելի է վստահել իմ ինտուիցիային:

Ապա նրա անձնական հանդիպումն էր Երևանում Գևորգ Եղիազարյանի հետ: Եվ այն ամենը, ինչ ես ասել էի, պարզվեց, որ հարյուր տոկոսանոց ճշմարտություն էր:

Դուստրս նշեց նաև բժշկի նուրբ հումորի զգացումը, նրա հուսալիությունն ու վստահությունը, պացիենտների հետ շփվելու նրա կարողությունը: Ինչպես ասում են, բժիշկն ունի ահռելի դրական էներգետիկա, այսպես կոչված աուրա, որը հանգստացնում է պացիենտին և նրան վստահություն է տալիս վիրահատության բարեհաջող ելքի և Գեղեցկության հանդեպ իր բոլոր հույսերի արդարացման հարցում:

Դստերս ընկերուհին, ով Շվեդիայից էր եկել Հայաստան՝ ռինոպլաստիկա անելու նպատակով, նույնպես իր ընտրությունը կանգնեցրեց Գ. Եղիազարյանի վրա:

Այժմ վիրահատություններն անցյալում են:

Նրանք երկուսն էլ ստացան այն քթերը, որոնց մասին երազում էին: Դուստրս երկուսուկես շաբաթ անց վերադարձավ աշխատանքի, և ոչ ոք չնկատեց, որ նա փոխվել է, այսինքն՝ քանի դեռ դուստրս չէր հարցնում ծանոթներին՝ արդյոք իր դեմքին փոփոխություններ կան, նրանք ասում էին, որ նրա դեմքը լցվել է, նա ավելի է գեղեցկացել, մտածում էին, գուցե լինզաներ է դրել և դրա համար են աչքերը փայլում երջանկությունից, փոխել է սանրվածքը… և միայն այն ժամանակ, երբ դուստրս կանգնում էր պրոֆիլով և ուղիղ ասում էր, որ ռինոպլաստիկա է արել, նրանք զարմանում և հիանում էին…
Կարծում եմ՝ սա վիրաբույժի բարձրագույն Վարպետությունն ու Տաղանդն է:

Երբ նա արարում է Գեղեցկություն՝ առանց ոչնչացնելու մարդու Անհատականությունն ու արտաքին տեսքը
(այնպես որ արդեն երկու կին Մոսկվայից՝ մեր բարեկամուհին և նրա ընկերուհին մտադիր են գալ Գևորգ Եղիազարյանի մոտ):

Ավարտում եմ իմ փոքրիկ Ձոնը մեծատառով Վիրաբույժին:

Սիրելի՛ Գևորգ Եղիազարյան:

Ես ի սրտե ասում եմ ձեզ իմ մայրական շնորհակալությունը…

Դուք լավագույն վիրաբույժն եք և ոչ միայն Հայաստանում, ես վստահ եմ դրանում:
Ուրախ եմ, որ չեմ սխալվել ձեր հարցում: Ցավոք, ես ի բնե ունեմ փոքրիկ և կոկիկ քիթ, այլապես անպայման կդիմեի ձեզ ռինոպլաստիկայի համար: )))

Բայց եթե նման անհրաժեշտություն առաջանա, ես կգամ ձեզ մոտ Գեղեցկության հետևից:
Խորին Հարգանքով և դստերս համար Երախտագիտությամբ՝ Ռախիմա

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Պատմություն քթի մասին
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ռինոպլաստիկա անել:
Պատմություն քթի մասին
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ռինոպլաստիկա անել: