Վիրահատությունից առաջ, իհարկե, տարբեր զգացողություններ կային. մերթ ուրախ էի, որ կազատվեմ իմ քթից, մերթ մի փոքր վախենում էի, բայց բժշկի վստահությունն առ այն, որ նա կտա ինձ ցանկալի արդյունքը, ինձ շատ էր աջակցում։
Այժմ, երբ ես անցել եմ բոլոր փուլերը, ուզում եմ ամփոփել մի քանի կետ։
Իրականում ոչ մի սարսափելի բան չկա, և ես ոչ մի ցավ չեմ ունեցել։ Ես քնեցի լուսավոր հիվանդասենյակում և արթնացա այնտեղ: Կարծես ոչինչ էլ չէր եղել, պարզապես երազ էր։
Կապտուկներն անցան երրորդ օրը: Դե, համաձայնեք, որ այտուցները/կապտուկները մանրուքներ են, և պետք չէ դրանց վրա կենտրոնանալ։ Դա ընդամենը ժամանակավոր երևույթ է, իսկ ահա քիթը՝ մշտական ))))
Հիմա ես ունեմ փոքրիկ ու կոկիկ քիթ, և որ ամենակարևորն է, այն այնքան է ներդաշնակում դեմքիս դիմագծերին, որ ոչ ոք չի կռահում, որ այն իմը չէ )))
Անկեղծ ասած, նույնիսկ մայրս չէր կռահել իմ ռինոպլաստիկայի մասին։ Երբ ես նրան ասացի, որ քթի պլաստիկ վիրահատություն եմ արել, նա սկսեց ինձ զննել և վերջում ավելացրեց. «Քո բժիշկն ուղղակի կախարդ է, ինչպե՞ս կարող էի չնկատել» )))
Հիմա ես հպարտորեն քայլում եմ քիթս բարձր պահած և ծիծաղում եմ նրա վրա, որ բոլորն ասում են. «Դու փոխվել ես, գեղեցկացել ես», բայց ոչ ոք չի նկատում, թե կոնկրետ ինչն է փոխվել )))
Եթե որոշել եք ռինոպլաստիկա անել, մի կարդացեք ֆորումներում, այնտեղ գրում են ինչ պատահի։ Որոշ կարծիքներ այնքան սարսափելի են, որ դուք երբեք չեք դիմի այդ քայլին։ Գլխավորը ուժեղ ցանկությունն ու վստահությունն է սեփական որոշման մեջ և, անշուշտ, ճիշտ վիրաբույժի ընտրությունը։
Ես շատ գոհ եմ իմ քթից և իմ բժշկից և միանշանակ խորհուրդ կտամ նրան բոլոր նրանց, ովքեր մտածում են քթի պլաստիկ վիրահատություն անելու մասին։
Գևորգ Յուրևիչը շատ ադեկվատ և պոզիտիվ մարդ է, իսկ ամենակարևորը՝ փորձառու վիրաբույժ, ով գիտի, թե ինչպիսի քիթ կսազի պացիենտի դեմքին և ինչպես դա անել։ ))
Նկարում Բուրատինո է, փոքրիկ կրեատիվ բժշկին՝ երջանիկ պացիենտից։)












































































































































































