(հին հունարեն ῥίς, սեռ․ հոլ․ ῥινός — քիթ + πλαστική — պլաստիկա) բնածին կամ ձեռքբերովի քթի դեֆորմացիաների ուղղումն է:
Ռինոպլաստիկան էսթետիկ վիրահատություն է, որն ուղղված է քթի չափերի կամ ձևի փոփոխմանը: Դրա գլխավոր խնդիրներից մեկը քթի ձևի ներդաշնակ փոփոխությունն է՝ դեմքի անհատական դիմագծերի պարտադիր պահպանմամբ: Քթի պլաստիկան կարող է իրականացվել ինչպես բժշկական ցուցումներով՝ բնածին արատների կամ վնասվածքների դեպքում, այնպես էլ էսթետիկ նկատառումներով, երբ պացիենտին չի գոհացնում քթի ձևը:
Ռինոպլաստիկան ցուցված է հետևյալ դեպքերում՝
- սապատ քթի մեջքին
- չափազանց սրված կամ հաստացած քթի ծայր
- կեռ քթի ծայր
- քթի չափազանց մեծ երկարություն
- լայնացած ռունգեր
- թամբաձև քիթ
- քթի միջնապատի ծռվածություն
- քթի բնածին և հետվնասվածքային դեֆորմացիաներ
- քթային շնչառության խանգարում կամ լիակատար անհնարինություն։
Ռինոպլաստիկայի հակացուցումները
- մինչև 17 տարեկան հասակ (որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ, օրինակ՝ վնասվածքի դեպքում ռինոպլաստիկան կարող է իրականացվել ավելի վաղ տարիքում)։
- 65 տարեկանից բարձր հասակ (կապված բարդությունների զարգացման ռիսկի մեծացման, ինչպես նաև վերականգնողական գործընթացների թուլացման պատճառով հյուսվածքների ապաքինման դանդաղեցման հետ)։
- սրտանոթային համակարգի հիվանդություններ, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և զարկերակային հիպերտենզիա։
- հղիություն և լակտացիայի շրջան։
- ատրոֆիկ ռինիտ
- լյարդի և երիկամների հիվանդություններ
- շաքարային դիաբետ
- արյան մակարդելիության խանգարում
- ֆոլիկուլիտ նախատեսվող վիրահատական միջամտության շրջանում
- ակնե նախատեսվող վիրահատական միջամտության շրջանում
- սուր վիրուսային հիվանդություններ
- ուռուցքաբանական հիվանդություններ
- հոգեկան հիվանդություններ
- հեպատիտ B, C
- ՄԻԱՎ (HIV)











































































































































































