Պացիենտի արձագանքը. Ռինոպլաստիկայի հեռակա արդյունքը
Միշտ շատ ուրախալի և հուզիչ է տեսնել իմ աշխատանքի հեռակա արդյունքները: Տեսանյութում իմ պացիենտն է, ում ես վիրահատել եմ մի քանի տարի առաջ: Աղջիկը հիանալի տեսք ունի, և որ ամենակարևորն է՝ նա բացարձակապես երջանիկ է և վստահ իր վրա: Մենք մի փոքր զրուցեցինք ստուգիչ զննման ժամանակ.
— Ե՞րբ է եղել վիրահատությունը:
— Տասնինը թվականին:
— Որևէ գանգատ կա՞:
— Ոչ, ամեն ինչ հրաշալի է: Վերջապես կարող եմ լուսանկարվել պրոֆիլով:
— Բարով վայելեք:
Հենց այսպիսի անկեղծ էմոցիաների և երջանիկ ժպիտների համար եմ ես աշխատում: Իդեալական պրոֆիլը, դեմքի ներդաշնակ համամասնությունները և նույնիսկ տարիներ անց շնչառության հետ կապված խնդիրների բացակայությունը հաջողված ռինոպլաստիկայի լավագույն հաստատումն են:

