Գիպսի հեռացումը միշտ մեր պրակտիկայի ամենահուզիչ ու տպավորիչ պահերից է։ Տեսանյութում պացիենտն առաջին անգամ տեսնում է իրեն հայելու մեջ բարդ վերականգնողական ռինոսեպտոպլաստիկայից ընդամենը մեկ շաբաթ անց։
Մինչ վիրահատությունը աղջիկն ուներ արտահայտված էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրներ, սակայն այժմ հայելու մեջ նրա առջև լիովին նոր, նրբագեղ պրոֆիլ է։ Անկեղծ ուրախություն, ժպիտ, որն անհնար է զսպել, և այն նույն զգացողությունը, երբ ոչ միայն ձեռք ես բերում դեմքի ներդաշնակ գծեր, այլև սկսում ես շնչել լիաթոք։
— Դե, ինչպիսի՞ն են ձեր զգացողությունները։
— Շատ գեղեցիկ է։
— Ինչպե՞ս է շնչում քիթը։
— Կատարյալ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ… ավելի ճիշտ՝ ամբողջ կյանքում։
— Քիթը դեռ ուռած է, բայց, կարծում եմ, տարբերությունն արդեն տեսնում եք։
— Իհարկե՛։
— Դեմքի վրա դեռ թեթև դեղնություն է մնացել, քանի որ վիրահատությունը բավականին տրավմատիկ էր։ Դա ինքնուրույն կանցնի։ Ի դեպ, կարող եք մի քանի օր քսել «Լիոտոն» քսուք, էլ ավելի արագ կանցնի։ Որևէ հարց ունե՞ք։
— Հարցեր չկան։ Ամեն ինչ կատարյալ է։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։
— Առողջությամբ վայելեք։

