Այն ամենահուզիչ ու անմոռանալի պահը՝ գիպսի հեռացումն ու առաջին հայացքը հայելուն:
«Առաջ» լուսանկարներում կարելի է նկատել այն նախնական տվյալները, որոնց հետ մենք աշխատել ենք՝ բավականին լայն քթի թիկնակ, փոքրիկ սապատ և ծավալուն ծայր: Իրականացվել է ուլտրաձայնային ռինոսեպտոպլաստիկա, որի արդյունքում պրոֆիլը դարձել է ավելի նրբագեղ, ուղիղ և ներդաշնակ։
Երբ պացիենտն առաջին անգամ տեսավ իր նոր քիթը, նա պարզապես չկարողացավ զսպել երջանկության արցունքները.
— Քիթը դեռ այտուցված է: Լաց լինել չի կարելի, քիթը կուռչի: Տարբերություն կա՞: Հավանո՞ւմ եք:
— Շատ, շնորհակալություն:
— Դեռ այտուցված է, կրկնում եմ, բայց, կարծում եմ, տարբերությունն արդեն նկատեցիք:
— Այո…
— Վերջ, վայելեք ի առողջություն և չլացեք:
«Աչքերը մայրիկինն են, իսկ կատարյալ քիթը՝ Գևորգ Յուրևիչից»: Հենց այսպիսի անկեղծ հույզերն են ամեն խոսքից լավ ցույց տալիս, թե ինչպես է վիրահատությունից հետո փոխվում ոչ միայն արտաքինը, այլև ներքին վիճակը:
